Կնոջ սպանության մեջ մեղադրվող ամուսինը կալանավորվեց
Կնոջ սպանության մեջ մեղադրվող 55-ամյա ամուսինը՝ Գևորգ Գալոյանը, կալանավորվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Դատարանը բավարարել է Գ.Գալոյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ օգոստոսի 25-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ 55-ամյա Գևորգ Գալոյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, ապա խոհանոցային դանակով հարվածել նրա կրծքավանդակի աջ հատվածին։
Կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Գեղադիրի գյուղապետ Գնել Գևորգյանը հայտնել էր, որ ամուսինը կնոջը դանակահարել է քնած ժամանակ:
մանրամասն՝pastinfo.am-ում
