Կնոջ սպանության մեջ մեղադրվող ամուսնու գործը դատարանում է
Կնոջ սպանության մեջ մեղադրվող 55-ամյա ամուսնու՝ Գևորգ Գալոյանի գործն ուղարկվել է դատարան և մակագրվել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանին:
Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Գալոյանը օգոստոսի 25-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, ապա խոհանոցային դանակով հարվածել նրա կրծքավանդակի աջ հատվածին՝ պատճառելով նրան մահ։
Կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Մանրամասները՝pastinfo.am-ում
