Կնոջը ծեծել է տոնավաճառում
Ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած կինը հայտնել էր, որ «Մալաթիա» տոնավաճառում հարձակվել են իր վրա և հարվածել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայք-էջից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տոնավաճառում՝ վիճաբանության ժամանակ, 1989թ. ծնված Գեղամ Մ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջը` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
