Կնոջը «դավադիտ» է արել, նա էլ հարցերին լուծում է տվել՝ դանակահարել. փորձագետ
Փաստինֆոն գրում է. Սեռական հարաբերության առաջարկ անելու համար տղամարդու սպանության մեջ մեղադրվող Կարինեի գործով այսօր դատաքննությունն ավարտվեց, և դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին:
Իսկ մինչ այդ, պաշտպանական կողմի միջորդությամբ, այսօր դատարան էր հրավիրվել «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն ՓԲԸ-ի հոգեբուժական բաժանմունքի վարիչ Սեդրան Թադևոսյանը, ով հայտարարեց, որ ամբաստանյալի մոտ հոգեկան խանգարման նշաններ չեն հայտնաբերվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կարինեն մեղսունակ է ճանաչվել, և, ըստ ստացիոնար համալիր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության, նա նախկինում չի տառապել և ներկայումս էլ չի տառապում հոգեկան հիվանդությամբ, նրա մոտ հայտնաբերվել է «պրիմիտիվ անձնավորություն»՝ անձի էմոցիոնալ անկայունության խանգարմամբ, որին բնորոշ են անհամբերությունը, դյուրաբորբոքվածությունը, շուտ բռնկվելու հատկանիշները, ինչպես նաև վարքային ագրեսիվ գործությունները:
Ինչպես իրավախախտում կատարելիս, այնպես էլ ներկայումս ամբաստանյալը զրկված չի եղել իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանց ղեկավարելու ունակությունից:
Ըստ փորձագետի՝ հոգեկան այնպիսի խանգարումներ, որոնք ուղեկցվում են հոգեակտիվ, խելակորույս ցնորքի, զառանցանքի ձևով, որի ազդեցության տակ հիվանդը կատարեր այդ գործողությունները՝ Կարինեի մոտ չի հայտնաբերվել, բարեբախտաբար նա հոգեկան սուր խանգարումներ չունի: Նա, իր համար ադեկվատ ձևով պաշտպանվելով, կատարել է այդ արարքը՝ իր խառնվածքից ելնելով:
մանրամասները` սկզբնաղբյուրում
