Կնոջը խմբակային սեքսի մեջ ներգրաված տղամարդը կդատապարտվի 6 տարվա ազատազրկման
Shabat.am-ը գրում է.Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի բնակիչ Միքայել Եսայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման գումարի դիմաց կնոջը խմբակային սեռական հարաբերությունների մեջ ներգրավելու եւ պարբերաբար ծեծի ենթարկելու համար: Վերաքննիչ քրեական դատարանը այսօր՝ նոյեմբերի 14-ին, մերժեց գործը վերաքննելու ամբաստանյալի բողոքը, որով վերջինը պահանջում էր բեկանել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 6 տարի ազատազրկման որոշումը եւ իրեն անմեղ ճանաչել:
«Նման առաջարկներ իմ կողմից չեն եղել: Սաղ իրանց երեւակայությունն ա: Իրան իրա մերն ա ստիպել ինձ մեղադրել: Մենք ամուսիններ ենք, բայց իրար հետ ընդհանրապես շփում չենք ունեցել: Իրա մերը սկզբից էլ ուզում էր մեզ բաժանել, բայց կինս չեր ուզում»,- ասաց ամբաստանյալը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
