Կնոջը խոշտանգող ամուսինն ազատ է արձակվել դատարանի դահլիճից
Փաստինֆոն գրում է. Կնոջը ծեծելու, խոշտանգելու, հոգեկան տառապանք և ֆիզիկական ցավ պատճառելու համար մեղադրվող 33-ամյա Սարգիս Հակոբյանի գործով դատավարությունն ավարտվել է: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել, դատապարտել 1.5 տարվա ազատազրկման, բայց և նրա նկատմամբ կիրառելով Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը՝ նրան ազատ արձակել դատարանի դահլիճից: Ի դեպ, ամուսնու կողմից ծեծի ու խոշտանգման ենթարկված կնոջ քաղաքացիական հայցը դատարանը մերժել է:
Հիշեցնենք, ըստ մեղադրանքի, Սարգիս Հակոբյանը 2013 թվականի մայիսի 5-ին ժամը 23-ի սահմաններում եկել էր Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի իրենց բնակարան և տեսնելով, որ դստեր դեմքի շրջանում քերծվածքներ կան, կնոջը հարցրել էր, թե ինչի հետևանքով է դուստրը ստացել այդ վնասվածքները: Կինը պատասխանել է, որ երեխան ըկել է, բայց ամուսինը չի հավատացել, մեղադրել է կնոջն ու հարավածել նրա ձախ այտին, ապա բռնել է Հասմիկ Խաչատրյանի մազերից և քաշելով դուրս է հանել նրան սենյակից: Դրանից հետո, հայհոյելով ու սպառնալով կնոջը, վերցրել է ջրի բաժակն ու դրանով հարվածել Հասմիկի գլխին, իսկ երբ կինն ընկել է, շուրջ 20 րոպե ձեռքերով ու ոտքերով հարվածել է նրա գլխին, դեմքին և մեջքին:
Հասմիկ Խաչատրյանը լաց է եղել և խնդրել, որ վերջ տա ծեծին, բայց ամուսինը դրանից էլ ավելի է ոգևորվել` վերցրել է սենյակում գտնվող փայտյա աթոռը և հարվածել նրա մեջքին, այնպես, որ աթոռը կոտրվել է, իսկ դրանից հետո աթոռից պոկված փայտյա գլխիկով է հարվածել կնոջ գլխին և մարմնին, մինչև նա ուշագնաց ընկել է և ուշքի է եկել շարունակվող ծեծի հարվածներից: Այս ամենի հետևանքով Հասմիկ Խաչատրյանը ստացել է բազմաթիվ սալջարդեր և ուղեղի ցնցում:
մանրամասները` սկզբնաղբյուրում
