Կոալիցիոն ֆրակցիաների համատեղ նիստը կառաջադրի վարչապետի թեկնածուին
Այսօր ժամը 1-ին տեղի կունենա կոալիցիոն ուժերի ֆրակցիաների համատեղ նիստ:
Օրակարգում մեկ հարց է. Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին տեղեկացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
