Կոչ՝կամավորներին
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»-ը, Արցախյան առաջնագծում օժանդակ մարտական հերթապահություն և ռազմական առաջադրանքներ կատարող ազատամարտիկների խմբի նոր հերթափոխն իրականացնելու նպատակով, հայտարարում է կամավորականների հերթագրման աշխատանքների, նոր փուլի մեկնարկը: Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ջոկատների կազմը համալրելու համար, կարող են դիմել, չափահաս տարիքի հայորդիները, ովքեր պատրաստ են անշահախնդրորեն և զինարդուն լծակցել Հայոց բանակի սրբազան առաքելությանը: Հավաքագրումն իրականացնելու է և հերթափոխին ուղեկցելու է Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ, Սեյրան Չիլինգարյանը: Հեռ.` 093-988-188 091-181-188
