Կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմն ու վերսկսել բանակցային գործընթացը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը Twitter սոցկայքի իր միկրոբլոգում գրառում է կատարել` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքի շփման գծում իրավիճակի կտրուկ սրացման վերաբերյալ:
Նա մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում բռնությունների աճի հետ կապված:
«Ես խորապես անհանգստացած եմ բռնությունների աճի վերբերյալ: Կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմն ու վերսկսել բանակցային գործընթացը»,-ասված է պաշտոնյայի թվիթերյան գրառման մեջ:
