Կոչ պետական մարմիններին
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Մասիս քաղաքի վարչական տարածքով անցնող հանրապետական նշանակության ավտոճանապարհների (Այնթապ-Մասիս-Ռանչպար Հ12 և Մ2 Մասիսից Վաղարշապատ Հ13)անմխիթար վիճակի վրա, որը առաջացնում է բնակչության արդարացի զայրույթը::
Վերը նշված ավտոճանապարհները կառուցված լինելով 70-ական թվականներին մինչ օրս որևէ անգամ հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել, այլ միայն իրականացվել են ամենամյա փոսալցման աշխատանքներ,որը բարձրացված հարցի վերջնական լուծում չէր կարող հանդիսանալ:
Ներկայումս ՀՀ Մասիս քաղաքի վարչական տարածքով անցնող 5.2 կմ ավտոճանապարհներից առվազն 3 կմ անանցանելի է, որի պատճառով ստեղծվում են բազմաթիվ վթարային իրավիճակներ:
Մասիս քաղաքի բնկաչության և անձամբ իմ անունից կոչ եմ անում պատկան մարմիններին, անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` վերը նշված հանրապետական ավտոճանապարհները հիմնանորոգելու ուղղությամբ:
Մասիսի քաղաքապետ` Դավիթ Համբարձումյան
