Կոճապղպեղ՝ նիհարելու համար
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
Կոճապղպեղը շատ հայտնի և աշխարհի տարբեր ազգերի խոհանոցներում իր տեղը գտած արևելյան համեմունք է: Սովորաբար այն օգտագործվում է որպես որևէ ճաշատեսակի բաղադրամաս: Մենք բացառություն չենք, և կոճապղպեղը հաճախ է կիրառվում բազմազան ուտեստների պատրաստման ժամանակ:
Կոճապղպեղի սև և սպիտակ տեսակներն միմյանցից տարբերվում են մշակման ձևով: Սպիտակն ավելի մանրակրկիտ է մշակվում, դրա համար էլ այն ավելի նուրբ համ ունի, իսկ սևն ավելի կծու և տտպող է: Կտրվածքի վրա կոճապղպեղը հիմնականում սպիտակ է, սակայն ժամանակի ընթացքում այն դեղնավուն երանգ է ձեռք բերում: Այս մթերքն օգտագործվում է ո՛չ միայն որպես համեմունք, այն նաև շատ արդյունավետ դեղաբույս է: Որպես դեղամիջոց կոճապղպեղը մտնում է մի քանի նիհարելու համար նախատեսված բաղադրատոմսերում: Օգտագործում են հում և երիտասարդ վիճակում:
Կոճապղպեղ՝ նիհարելու համար օգտագործման օգուտը և հակացուցումները
Այժմ կոճապղպեղը կիրառման լայն շրջանակ ունի: Ծովագնացներին շատ լավ օգնում է սրտխառնոցի, գլխապտույտի ժամանակ: Հաճախ ճանապարհորդողների համար պարզապես անհրաժեշտություն է, եթե դժվար են տանում երկար ուղևորությունները՝ այն փրկում է սրտխառնոցիցն: Այս բույսը վիտամինների մեծ քանակ է պարունակում, նպաստում օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդությունների բուժման արագացմանը, հոդերում նվազեցնում ցավը, իսկ գլխավորը՝ լավացնում օրգանիզմի նյութափոխանակության գորժառույթները, դրանով իսկ նպաստելով ճարպային կուտակումների արագ քայքայմանը:
Նիհարելու նպատակով կոճապղպեղն օգտագործելիս անհրաճեշտ է հաշվի առնել, որ օգուտի հետ մեկտեղ այն ունի նաև որոշ հակացուցումներ: Ալերգիայով տառապող մարդկանց կոճապղպեղի կիրառումից առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հնարավոր է ցանի առաջացում: Խորհուրդ չի տրվում կիրառել լյարդի և սրտի հիվանդությունների, խոցային հիվանդությունների, կանանց հիվանդությունների, արյունահոսությունների ժամանակ: Կոճապղպեղն արգելված է կիրառել հղիության և կրծքով կերակրելու ժամանակ: Տվյալ կծու մթերքի չափազանց օգտագործումը կարող է ստամոքսի այրոց առաջացնել, երբեմն նաև՝ փորկապություն: Նկատի ունենալով վերոնշյալ նկարագրությունը, կոճապղպեղի կիրառման ժամանակ անհրաժեշտ է ցուցաբերել զգուշություն:
Կոճապղպեղ՝ նիհարելու համար. ազդեցության սկզբունքը
Այսօր ոչ մի գիտական հետազոտություն չկա, ինչը կբացատրի, թե ինչպես է ազդում կոճապղպեղը և օգնում այրել ճարպերը: Այնուամենայնիվ, համեմունքը, արմատը և դրա թուրմը հավելումների ձևով զարմանալիորեն օգտակար են մարսողական համակարգի համար: Դրանք օգնում են մաքրել ստամոքսաղիքային տրակտը, լյարդը, հաստ աղիքը և կարգավորել աշխատանքը, վերացնել աղիքային մակաբույծներին: Ահա պատճառներ՝ հիմնավորելու նիհարելու նպատակով կոճապղպեղի օգտագործման արդյունավետությունը: Կոճապղպեղն օգնում է նվազեցնել մարմնի անառողջ զանգվածը, փորի և ազդրերի շրջանից վերացնել ավելորդ ճարպը: Այս մթերքը համարձակորեն կարելի է մտցնել առողջ սննդի ցանկում:
Կոճապղպեղը նիհարելու համար կիրառվող ամենահասարակ միջոցներից է: Անհրաժեշտ է միայն համեղ սնվել և այս մթերքն ավելացնել ցանկացած ուտեստի մեջ, այդ թվում նաև թեյի մեջ: Նիհարողների հիմնական խնդիրը էներգիայի և նյութերի սխալ փոխանակությունն է: Չհավասարակշռված և սխալ սնվելու ժամանակ նյութափոխանակության գործառույթները խախտվում են, ինչն էլ հանգեցնում է կիլոգրամների կուտակմանը, ընդ որում, նաև դանդաղում է օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերումը: Օրակարգում կոճապղպեղի կանոնավոր ավելացումը կարգավորում է մետաբոլիզմը և դրանով իսկ նպաստում նիհարելուն:
Սթրեսները ավելորդ քաշի դաշնակիցներն են, որոնք խթանում են ախորճակը: Այս տհաճ երևույթից ազատվելու համար անհրաժեշտ է հաճախակի խմել կոճապղպեղի արմատից պատրաստված թեյ: Ցանկացած կարևոր իրադարձությունից առաջ այս ըմպելիքի օգտագործումը նրանում հակաօքսդանտների մեծ պարունակության շնորհիվ հանգստություն կպարգևի:
Կոճապղպեղ՝ նիհարելու համար. կիրառումը
Նիհարելու նպատակով կոճապղպեղը կարելի է կիրառել զանազան եղանակներով: Այն հիանալի ընդգծում է տարբեր ուտեստների համը, երբ ավելացվում է որպես համեմաունք: Օրինակ, քերած կոճապղպեղը կարելի է ավելացնել շոգեխաշած բանջարեղենին: Լավ արդյունք է տալիս նաև սնունդն ընդունելուց առաջ կոճապղպեղի արմատի կտորը ծամելը:
Բեռնաթափման օրերին լավ արդյունքի հասնելուն կօգնի կոճապղպեղով աղցանը: Այն պատրաստվում է հետևյալ կերպ.
վերցնել հավասար քանակներով նարնջի կեղև, նեխուր, կոճապղպեղի արմատ, երկու անգամ ավելի կիտրոն և եփած ճակնդեղ, երեք անգամ ավելի՝ գազար: Այս բոլոր բաղադրամասերն կտրատել, խառնել և ավելացնել բուսական յուղ:
Կոճապղպեղ՝ նիհարելու համար. կոճապղպեղով թեյ
Շատ հայտնի է նիհարելու համար կոճապղպեղով թեյը: Ինչու° են դա այդքան խորհուրդ տալիս: Տիբեթյան պատկերացումների համաձայն կոճապղպեղը «տաքացնող» մթերք է, խթանում է արյան շրջանառությունը, արագացնում՝ նյութափոխանակությունը: Ավանդական բժշկությունն ասում է, որ այս թեյն աշխատում է նրանում պարունակվող եթերային յուղի, նաև այն ակտիվ նյութերի շնորհիվ, որոնք ուժեղացնում են մետաբոլիզմը: Բացի այդ, կոճապղպեղի արմատն օգնում է մաշկին ավելի երկար երիտասարդ մնալ, ուստի ցանկալի է օրակարգում դրա մշտական առկայությունը: Կոճապղպեղով թեյի պատրաստման բազմաթիվ եղանակներ կան:
Կոճապղպեղով թեյ. առաջին տարբերակ
Սա նիհարելու համար ըմպելիքի պատրաստման ամենապարզ եղանակն է. անհրաժեշտ է կոճապղպեղի արմատները մանր կտրատել և լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռացրած ջուր, թողնել, որ թրմվի ոչ պակաս, քան 30 րոպե և խմել օրվա ընթացքում: Դիետա պահպանելու պարագայում այն կարելի է խմել ցանկացած ժամանակ, իսկ սովորական սնվելու ժամանակ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Հարաբերությունները. մեկ լիտր ջրին՝ երկու ճաշի գդալ մանրացված կոճապղպեղի արմատներ:
Կոճապղպեղով թեյ. երկրորդ տարբերակ
Կոճապղպեղի արմատները կտրատել բարակ շերտերով, ավելացնել մաքուր ջուր և թույլ կրակի վրա հասցնել մինչև եռման ջերմաստիճանի: Եփել ¼ ժամ: Հետո թողնել, որ թեյը սառչի մինչև մարմնի ջերմաստիճանը, այնուհետև ավելացնել կիտրոնի հյութ և մեղր: Այստեղ կարելի է նաև անանուխի կամ մելիսայի տերևներ ավելացնել:
Կոճապղպեղով թեյ. երրորդ տարբերակ
Սա խորհուրդ է տրվում այն անձանց, ովքեր ուզում են շատ ավելորդ կիլոգրամներից ազատվել: Կարևոր բաղադրամասերը կոճապղպեղն ու սխտորն են: Այս բաղադրամասերից վերցնել մեկական չափաբաժին և ավելացնել քսան չափաբաժին ջուր, թրմել 15 րոպե և խմել օրվա ընթացքում:
Կոճապղպեղով թեյ. չորրորդ տարբերակ
Ահս տարբերակում անհրաժեշտ է անանուխի 60 գրամ լավ մանրեցված տերև: Ավելացնել կիսով չափ կոճապղպեղի լավ մանրեցված արմատներ: Ստացված խառնուրդին ավելացնել մեկ պտղունց աղացած հիլ և եռացրած ջուր: Թրմել 30 րոպե: Ավելացնել 1/3 բաժակ կիտրոնի հյութ, ¼ բաժակ նարինջի հյութ: Ըմպելիքն օգտագործել սառը վիճակում:
Կոճապղպեղով նիհարացնող թեյին վերաբերող մի քանի կարևոր պահեր էլ կան: Այն կարելի է օգտագործել ո՛չ միայն նիհարելու համար հատուկ ընտրված օրերին, այլև անընդհատ՝ ավելացնելով սովորական սև կամ կանաչ թեյին: Կիտրոն օգտագործել ոչ ավելի, քան մեկ բարակ կտրած շրջանակ՝ մեկ բաժակին: Այսպիսի թեյն անհրաժեշտ է անպայման քամել, այլապես շատ խիտ կլինի: Ստացված ըմպելիքն ունի առույգացնող հատկություն, որի պատճառով ցանկալի չէ կիրառել երեկոյան: Կոճապղպեղով թեյի պատրաստման համար դրա արմատներն անհրաժեշտ է կտրատել անպայման բարակ շերտերով:
Կոճապղպեղ՝ նիհարելու համար. խորհուրդներ և առաջարկություններ
Կոճապղպեղի արմատն ավելի լավ է պահել սառնարանում և օգտագործել մեկ շաբաթվա ընթացքում, ավելի երկար պահպանման ժամանակ այն կորցնում է իր արդյունավետությունը: Կոճապղպեղը կարելի է պահպանել նաև երեք ամսվա ընթացքում՝ սառցարանում սառեցրած վիճակում, մթերային տոպրակով լավ փաթաթված: Եթե ձեռքի տակ չկա թարմ կոճապղպեղի արմատ, ապա կարելի է օգտագործել աղացած ձևով: Աղացած մթերքի 1/8 թեյի գդալը փոխարինում է թարմ մթերքի մեկ ճաշի գդալին: Սակայն աղացած կոճապղպեղը խորհուրդ չի տրվում օգտագործել կոճապղպեղով թեյի պատրաստման համար, քանի որ դրա արդյունավետությունը զգալիորեն իջնում է:
Կոճապղպեղով թեյը կարելի է կիրառել առավոտյան սրտխառնոցի ախտանշանների թեթևացման համար: Դրա համար այն հարկավոր է խմել փոքր կումերով: Կոճապղպեղի չափազանց շատ կիրառումը կարող է առաջ բերել սրտխառնոց, բերանի խոռոչի գրգռում, այրոց: Օրակարգում այն մեծ քանակով ներմուծելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
Բժշկի հետ առանց նախորոք խորհրդակցելու կոճապղպեղը խորհուրդ չի տրվում միաժամանակ օգտագործել ասպիրինի կամ արյունը ջրիկացնող այլ դեղերի հետ միասին:
