Կոմանդոսի` համահայկական բանակի ստեղծման առաջարկին դեռևս արձագանքողներ չկան
«Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալների և ռազմական փորձագետներին հավաքվել Երևանում՝ հայության առջև ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ստեղծման ուղիները գտնելու նպատակով»,- ապրիլի 10-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ էր հանդես եկել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)` ընդգծելով, որ հիմա` կորստի, ափսոսանքի ու ոգևորության օրերին պետք է արժանի լինենք հայ զինվորին. «Մենք նրա գործած սխրանքը իզուր կորցնելու իրավունք չունենք: Եվ որպեսզի լուծվեն հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրները, թշնամին այլևս երբեք չհանդգնի հարձակվել մեզ վրա, առավել ևս ոտք դնել մեր սուրբ հողին, մենք պետք է լինենք միասնական»:
Կապ հաստատեցինք Կոմանդոսի հետ` պարզելու համար` արդյոք երկու օր անց նրա առաջարկին որևէ արձագանք եղե՞լ է` լինի անհատական, թե պետական մակարդակով:
«Այդ մասին ես չեմ ուզում խոսել: Ոչ մի բան էլ չկա ոչ պետական մակարդակով, ոչ էլ անհատների, ու ես առանձնապես հույս էլ չունեմ»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
