Կոմպրեսատորների պայթյուն՝ Մարալիկում գործող գազալցակայանում. կան վիրավորներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր կեսօրին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Մարալիկ քաղաքի վարչական տարածքում գտնվող Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գործող «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային մասում պայթել է նստվածքների կուտակային բալոնը, ինչի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշակական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն են 52-ամյա Բաբկեն Մակարյանը և 67-ամյա Արշակ Մանուկյանը:
մանրամասները` shamshyan.com-ում:
