Կոմունիստները նշել են նոյեմբերի 7-ը
Հայաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 7-ին տոնել են Ռուսաստանում Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության հաղթանակի 97-րդ հոբելյան
Նրանք ծաղիկներ են խոնարհել Խորհրդային Հայաստանի ժողկոմի առաջին նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի, Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանի հուշարձանների և Կարմի բանակի մարտիկների հիշատակին նվիրված կոթողի առջև:
