Կոնչիտայի ցանկությունը ՌԴ նախագահի մամլո քարտուղարի ծիծաղն է հարուցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի ծիծաղն է հարուցել ավստրիացի երգիչ Կոնչիտա Վուրստի ցանկությունը՝ այցելել Ռուսաստան և մեկ շաբաթ անցկացնել նախագահ Պուտինի հետ, հայտնում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը:
Մեկնաբանելով հնարավո՞ր է, արդյոք, նման բան, Պեսկովը նշել է, որ ճիշտ չէ այդ հարցով իրեն դիմելը:
Ավելի վաղ Կոնչիտա վուրստը հայտարարել էր, որ ցանկանում է այցելել Ռուսաստան՝ իր երկրպագուների մոտ, ինչպես նաև մեկ շաբաթ անցկացնել Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի հասկանա նրան: Նա նաև ասել է, որ Ռուսաստանում ինքը մեծ թվով երկրպագուներ ունի և հրաշալի է, որ երկրի շատ քաղաքացիներ համաձայն չեն Պուտինի որոշումներին:
