Կոնգրեսականներն առաջարկում են համաձայնություն կնքել շփման գծից դիպուկահարների դուրս բերման մասին
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դիմել է ամերիկահայությանը՝ խնդրելով հորդորել իրենց օրենսդիրներին՝ միանալու ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ Էդ Ռոյսի եւ Էլիոթ Էնգելսի նախաձեռնությանը: Կոնգրեսականներն առաջարկում են հակամարտության բոլոր կողմերին համաձայնություն կնքել շփման գծից դիպուկահարների դուրս բերման մասին, տեղադրել ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող առաջադեմ համակարգեր եւ սարքեր, որոնցով հնարավոր կլինի պարզել կրակոցների արձակման վայրը, ինչպես նաեւ ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը:
