Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ ՄԶԳ-ն կօժանդակի ՀՀ կառավարությանը
ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում ակտիվորեն կհամագործակցի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ: Այս մասին կառավարությունում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդրանիկ նիստում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև կստորագրվի համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է չորս ուղղություններով` կրթություն, պետական եկամուտներ, առողջապահություն և ոստիկանություն, իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարի համապատասխան ծրագրեր: Սա կառավարության հետ արդյունավետ համագործակցության վառ օրինակ կլինի»,- ասաց Հարությունյանը:
Համաձայնագրով ԱՄՆ ՄԶԳ-ն ծրագրերի իրականացման գործում կունենա 750 հազար դոլարի ֆինանսական մասնակցություն: Ծրագրերը կիրականացվեն նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
