«Կոշ» ՔԿՀ-ի պատժի կրման «բաց» ռեժիմը «փակվելու» լուրն իրականությանը չի համապատասխանում
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պատժի կրման «բաց» ռեժիմը «փակվելու» լուրն իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պատժի կրման «բաց» ռեժիմը «փակվել» է՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի որոշմամբ:
Ըստ թերթի՝ ՀՀ քրեակատարողական վարչությունից դատապարտյալներին ասել են, թե նրանց տեղափոխելու են «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ ևս գործում է դատապարտյալների պահման «բաց» ռեժիմ:
«Սակայն «Վարդաշեն»-ը պատրաստ չէ ընդունելու, քանի որ «բաց» ռեժիմով պահվող դատապարտյալների թիվն ավելացնելու համար ՔԿՀ-ում վերանորոգման աշխատանքներ են տարվում, որից հետո միայն «Կոշ»-ի դատապարտյալներին կտեղափոխեն այնտեղ»,- գրում է թերթը։
