Կոտայքի մարզպետն այցելել է Հանքավան համայնք
Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն այցելել է Հանքավան համայնք: Համայնքի ղեկավար Շահեն Հակոբյանի ուղեկցությամբ մարզպետը եղել է համայնքային կենտրոնում, ծանոթացել փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքի գրադարանի, բուժակ-մանկաբարձական կետի եւ համայնքային այլ հաստատությունների գործունեությանը, ինչպես նաեւ զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ՝ պատասխանել վերջիններիս կողմից բարձրացված հարցերին: Համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետն ընդգծել է Հանքավանի շարունակական զարգացումն ապահովելու, զբոսաշրջային առանձնահատկություններ ունեցող համայնքն աշխուժացնելու կարեւորությունները: Այնուհետեւ Ա. Հարությունյանն այցելել է տեղում բնակվող հունական համայնքին պատկանող եկեղեցի: Համայնքային այս այցելության ավարտին Հանքավան համայնքի նորընտիր ղեկավար Շ. Հակոբյանը փաստել է, որ արդեն իսկ մշակվել եւ առաջիկայում նախատեսվում են համապատասխան ուղղվածություն ունեցող տարբեր ծրագրեր:
