Կոտայքի, Սևանի, Դիլիջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
Հանրապետության ողջ տարածքում ժամը այսօր ժամը 9:30-ի դրությամբ առանց տեղումների եղանակ է. այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։
Կոտայքի, Սևանի, Դիլիջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
