Կոթիի դիրքերը եւ գյուղը գնդակոծվում են
Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղից հայտնեցին, որի այսօր ժամը 18:00-ից ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել գյուղի պաշտպանական դիրքերի, նաեւ՝ Կոթի գյուղի ուղղությամբ: Շարունակվող գնդակոծության եւ մթության պատճառով առայժմ հնարավոր չէ ճշտել՝ գնդակոծությունից գյուղում վնասներ կա՞ն, թե՝ ոչ:
