Կոթիում պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Մարտի 26-ին, ժամը 17.30-ին աջ ուսի հրազենային վնասվածքով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի 32-ամյա բնակիչ Աշոտ Հայկի Ռեւազյանը: Այս մասին գրում է «Առավոտ»-ը:
Ըստ աղբյուրի` Նա պայմանագրային զինծառայող է, վիրավորվել է Կոթի գյուղի սահմանագոտում: Գնդակը կոտրել է նրա աջ ուսի ոսկորը, նրա վիճակը բավարար է:
