Կփոխհատուցվեն գազի, լույսի և ջրի հարկերը
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Վաչե Տերտերյանը բարձրաձայնեց սահմանամերձ բնակիչների խնդիրների լուծմանն ուղղված նախագիծ:
Օրենքի նախագիծը ենթադրում էր հաշվի առնել սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական վիճակը, թեթևացնել նրանց ծախսերը՝ պետբյուջեյից դրամային օժանդակություն տրամադրելով գազի, էլեկտրաէներգիայի և ջրի հարկերի որոշ չափը փոխհատուցելու համար:
Նախագիծը քննարկում էր սահմանամերձ 31 համայնքներին տրամադրվող օգնութուն, որոնք մարտական գործողությունների կիզակետում են, և որոնց հարկերի մի մասը կտրամադրվի գյուղացու փոխարեն: Որոշ դրույթներ ենթադրում է հավելյալ օգնություն տրամադրել հակառակորդի կողմից տուժած քաղաքացիներին, պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն սահմանելուն:
Փոխհատուցման չափը կկազմի մոտ 50%, իսկ կառավարությունից մնում է միայն չզլանալ և մեկ միլիարդ դրամ տրամադրել նախագծի իրականացման համար:
Նախագծի քննարկումը ենթադրում է միաձայն ընդունում, չնայած՝ ոչ բլոր պատգամավորները կարողացան հասկանալ ու գնահատել ծրագիրը:
