Կրակահերթի պատճառով Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է
Այսօր`ուշ երեկոյան ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակ է բացել հայկական կողմի ուղղությամբ: Դրա հետևանքով ոստիկանությունը Դիլիջանում կանգնեցնում է մեքենաները եւ Թիֆլիս ուղեւորվողներին տեղեկացնում, որ Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է, եւ անհրաժեշտ է Թբիլիսի մեկնել Վանաձոր-Ալավերդի ճանապարհով:
