Կրա՞կն ընկանք, որ մենք գյումրեցի ենք, դուք՝ «էրևանցի». Անի Գրիգորյանը՝ բարձրացված աղմուկի մասին
Այսօր համացանցում մի քանի հոգևորականներ իրենց վրդովմունքն են արտահայտել «6-րդ զգայարան» հեռուստաշոուի պայծառատես Անի Գրիգորյանի աղմկահարույց «Մեր երկրում համասեռամոլություն է տիրում. պայծառատեսը՝ եթերից հեռանալու և քննադատությունների մասին» վերնագրով հարցազրույցի վերաբերյալ: Նրանց զայրույթի պատճառը դարձել է հարցազրույցի ընթացքում Անիի կողմից արտահայտած այն միտքը, թե իբր Ճեմարանում համասեռամոլություն է տիրում, որ այնտեղ սովորող տղաների հետ վատ բաներ են կատարվում, որոնց մասին ինքը հստակ գիտի:
Այս հարցի վերաբերյալ Asekose.am-ը փորձեց պարզաբանում ստանալ հենց պայծառատես Անի Գրիգորյանից: Վերջինս նշեց, որ շատ վրդովված է հոգևորականների կողմից բարձրացված աղմուկի պատճառով:
«Ես ասել եմ, որ գիտեմ շատ մարդկանց, ովքեր ասում են, որ Ճեմարանում տղաների հետ շատ վատ են վարվում: Այդ մարդիկ իմ հաճախորդներն են, որոնց ես լավ եմ ճանաչում: Ես չեմ կարող ասել, թե ինչու են հոգևորականներն իմ ասածը այլ ձևով մեկնաբանում: Չի կարելի մարդու ասածը փոխել ու հարմարեցնել իրենց ուզածին, դա նույնիսկ քրեական պատասխանատվության է ենթարկվում: Ի՞նչ են ուզում ինձանից, հո ՞ կրակը չեմ ընկել, որ մասնակցել եմ այդ հաղորդմանը: Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ՝ լինի հոգևորական, գողական կամ համակարգի աշխատող: Ի՞նչ են ուզում ինձանից: Մյուս անգամ, եթե իմ հասցեին նման խոսքեր հնչեն, ես նրանց քրեական պատասխանատվության եմ ենթարկելու, դիմելու եմ նույնիսկ Գերագույն դատարան: Երևանում իմ անձը չարաշահում են, ինձ նեղացնում են»,-ասաց Անի Գրիգորյանը:
