Կրակոցներ Աշտարակ քաղաքի «Թուրքի քուչա» կոչվող թաղամասում. մասնակիցների մեջ է գործադիր տնօրեն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հունիսի 13-ին ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Աշտարակ քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 15:30-ի սահմաններում «Թուրքի քուչա» կոչվող` Վ. Պետրոսյան և Նարեկացի փողոցների խաչմերուկում, վիճաբանություն է տեղի ունեցել եղբայրներ` Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի բնակիչներ` 39-ամյա Վաչե Մովսիսյանի, 41-ամյա Վահե Մովսիսյանի, Սուրեն Մովսիսյանի, ում ծննդյան թիվը ճշտվում է և Աշտարակ քաղաքի Բարեկամության փողոցի բնակիչ, 51-ամյա Արսեն Խաչատրյանի, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ, 32-ամյա Մարտին Մովսիսյանի, Աշտարակ քաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 27-ամյա Արման Մուրադյանի միջև: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` վիճաբանությունը տևել է մոտ 20 րոպե, որի ընթացքում Մ. Մովսիսյանը իր մոտ եղած ՍԿՍ տիպի 7.62 տ/չ-ի հրազենով կրակոցներ է արձակել:
մանրամասները` shamshyan.com-ում:
