Կրակոցներ Գեղարքունիքի մարզի Լիճ գյուղում. սպանվել է 35-ամյա երիտասարդը.
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լիճ գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Արթուր Իրիցյանի և մեկ այլ անձի միջև, ինչի հետևանքով Ա.Իրիցյանը ստացել է հրազենային վնասվածք կամ վնասվածքներ, որի հետևանքով մահացել է: Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունը պարզել է սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուր`shamshyan.com
