Կրակոցներ Կոտայքի մարզում
Կոտայքի մարզի Հացավան գյուղում երեկ երեկոյան հնչել են կրակոցներ:
Shabat.am-ին հայտնի է դարձել, որ գյուղապետարանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել: Այնուհետեւ կռվի մասնակցիներից մեկը վրդովված հեռացել է եւ քիչ անց վերադարձել հրացանով` կրակոցներ արձակելով իր հառակաորդների ուղղությամբ: Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ: Նրան արդեն տեղափոխել են Երևան:
Այս տեղեկատվությունը հաստատել են ոստիկանությունից` նշելով, որ դեպքից հետո բաժին է բերման ենթարկվել կրակոցներ արձակողը եւ խոստովանել կատարվածի մասին: Հանցագործության գործիք հանդիսացող երկփողանի, ողորկափող որսորդական հրացանն առգրավված է: Ա.Մուրադյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
