Կրակոցներ Մալաթիայում. Տուժածը ծանր մարմնական վնասվածք է ստացել
Այսօր հերթական կրակոցներն են հնչել Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որի հետևանքով 39-ամյա տղամարդը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել որովայնի շրջանում և տեղափոխվել է ԲԿ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդն արդեն ենթարկվել է վիրահատության:
ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ 112-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով:
Տուժածի ինքնությունը պարզ է, սակայն նա առայժմ ցուցմունք չի կարողացել տալ, ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու, թե ինչ պայմաններում է նա ստացել հրազենային վիրավորում:
Կատարվում է քննություն:
