Կրակոցներ` Քրիս Բրաունի համերգի ժամանակ. կան վիրավորներ (տեսանյութ)
Ռեփեր Քրիս Բրաունի` Կալիֆորնիա նահանգի Սան Հոսե քաղաքում տեղի ունեցած համերգի ժամանակ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 5 անձ ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդել է Entertainment Weekly-ին կիրակի` երեկոյան:
Տուժածներին ցուցաբերվել է օգնություն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Պարբերականի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Բրաունի` քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ելույթի ժամանակ: «Loyal» երգի կատարման ընթացքում հանդիսատեսի շարքերում արձակվել են կրակոցներ, որից անմիջապես հետո երաժիշտի թիկնապահները նրան հեռացրել են բեմից:
Այցելուներից մեկը տարածել է դեպքի վայրում կատարած տեսագրությունը:
