Կրակոցներ Վանաձոր քաղաքում. բնակարանային գողերը կրակոցներ են արձակել ոստիկանների ուղղությամբ
Այսօր՝ հունվարի 30-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կան անձինք գողություն անելու նպատակով մտել են Նարեկացի 71/1 տուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի և ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Նշված հասցե են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ ոստիկանները մոտեցել են նշված սեփական տանը, ներսից կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին տեղում աշխատում են Լոռու մարզային վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Վաղինակ Մարտիրոսյանի գլխավորությամբ և ոստիկանության փորձաքրեագետները: Դեպքի վայրում հայտնաբերվել են հրազենից արձակված պարկուճներ և պատերի և պատուհանների վրա կրակոցների հետքեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Մանուչարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (սպանության փորձ իր ծառայողական պարտականությունները կատարողի նկատմամբ), 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
մանրամասները՝ shamshyan.com-ում:
