Կրկին օձեր են հայտնաբերվել բնակարանում
Օգոստոսի 3-ին, ժամը 02.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի պատշգամբում նկատվել է օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 11.03-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները տան պատի ճեխքից հայտնաբերել են իժ տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:
