Կռվել են ԻՊ-ի զինյալները, այլ ԻՊ-ում կռված հենց ադրբեջանցի վարձկանները.ականատես
Կինովավերագրող Արշակ Զաքարյանը,լրագրողների հետ հանդիպմանը ,անդրադառնալով նրան, թե ինչու կասեցվեց գրոհը, երբ առաջ էին գնում, նշեց, թե համամիտ է հրամանատարության որոշման հետ, քանի որ «մենք ոչ մի ավել զոհ չունենք կորցնելու»:
«Եթե կարող ենք խնդիր լուծել, առանց զոհերի, պետք չէ մի փոքրիկ ձորակի, մի բլրակի համար զոհ տանք, իսկ որոշման համար՝ զինվորական գործը թողնել զինվորականին: Իհարկե, արդեն ջարդում էինք, տղաները տաք էին, բայց երբ մտածում ես, որ պետք է զոհվեն՝ քո հայը, հասկանում ես, որ ճիշտ որոշում էր այդ պահին»,- ասաց նա:
Արշակ Զաքարյանը խոսեց ադրբեջանական կողմի կատարած ոճրագործությունների մասին, որոնք հնարավորնիս վավերագրել են: «Նյութերը շատ-շատ են, բայց ամեն ինչ չէ, որ հանրությանը թույլատրված է ցուցադրել»,- ասաց նա և նշեց, որ ոչ թե կռվել են ԻՊ-ի զինյալները, այլ ԻՊ-ում կռված հենց ադրբեջանցի վարձկանները:
