Կստեղծվեն լրացուցիչ 340 աշխատատեղեր. Արծվիկ Մինասյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց որոշման նախագիծը, որով «Յուքոմ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:
Որոշումը նախատեսում է, որ «Յուքոմ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թ. փետրվարի 11-ից մինչև 2019 թ. փետրվարի 5-ը ներառյալ ներմուծվող ապրանքները՝ համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կգործի ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, նշելով, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցնել 4G սերնդի բջջային կապի, հզորացնել 2G և 3G ցանցերը, 18.3 մլրդ դրամի ներմուծում՝ նախնական արժեքներով:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ կստեղծվեն լրացուցիչ 340 աշխատատեղեր:
