Կտրած-ծակած թափանցող վերքով քաղաքացի է դիմել "Գյումրի" ԲԿ
Օգոստոսի 9-ին "Գյումրի" ԲԿ է ընդունվել կտրած-ծակած գործիքով մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացի:
"Գյումրի" ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի տեղեկացմամբ, վերջինս, 1972 թվականի ծնված Մարալիկ քաղաքի բնակիչ Ն. Ն.-ն է: Քաղաքացու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք` թոքի շրջանում:
Ն. Ն.-ն վիրահատվել է, առողջական վիճակը միջին ծանրության է:
