Կուրսայիններ ու ռեֆերատներ վաճառող կազմակերպությունների գործունեությունն արգելող նախագիծն ընդունվեց
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է կուրսայիններ ու ռեֆերատներ վաճառող կազմակերպությունների գործունեության արգելմանը:
Ընդունվեց նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որով նվազագույն կենսաթոշակը սահմանվում է 25.500 դրամ: