Կուրթանում հրկիզել են 16-ամյա տղայի սպանության մեջ մեղադրվողի տունը
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, վաղ առավոտյան հրկիզել են Լոռու մարզի Կուրթան գյուղում 16-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվողի տունը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանը:
Դեպքի վայր ժամանած հրշեջները կարողացել են ժամանակին մարել կրակը, նայած որ տան սենյակներից մեկն ամբողջությամբ այրվել է՝ ներսում գտնվող գույքի հետ միասին:
Հայտնի չէ, թե ով է հրկիզել տունը: Ի դեպ, մեղադրվողի ընտանիքը դեպքից անմիջապես հետո հեռացել է գյուղից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով Ստեփանավանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ, 16-ամյա Վարդան Գեւորգյանը, որը հվանդանոցի ճանապարհին մահացել էր:
մանրամասն՝news.am-ում
