Կուրթանում կրքերը չեն հանդարտվում. ձերբակալվել է սպանված պատանու հայրը
Լոռու մարզի Կուրթան գյուղում նախօրեին ձերբակալել են օգոստոսի 28-ին սպանված 16-ամյա երիտասարդի հորը:
NEWS.am-ին Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանը հայտնեց, որ սպանված Վարդան Գեւորգյանի հայրը ձերբակալվել է, քանի որ կոտրել է որդու սպանության մեջ մեղադրվողի տան պատուհանները:
«Ոչ սթափ վիճակում է եղել, հուզվել է եւ գնացել տան ապակիները կոտրել, իսկ տունն ինքը չի վառել»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ սպանության մեջ մեղադրվող Սեյրան Գեւորգյանի ընտանիքը Կուրթանից հեռացել է: Այնուամենայնիվ, կրքերն այս գյուղում չեն հանդարտվում: Օրեր առաջ էլ հրդեհել էին մեղադրյալի ընտանիքի տունը
մանրամասն՝news.am-ում:
