1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կուտակային հակաքաղաքակրթություն

Կառավարության հերթական նիստը, որ պետք է տեղի ունենար վաղը, կկայանա այսօր: Պատճառն այն է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկօրյա այցով վաղը մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հովիկ Աբրահամյանը մի քանի օր առաջ էր Մեդվեդևի հետ հեռախոսազրույց ունեցել, որից հետո մեկնել էր Ֆրանսիա և հանդիպում ունեցել այդ երկրի վարչապետի հետ: Ֆրանսիական այցն, ըստ էության, որևէ նշանակալից իրադարձությամբ աչքի չի ընկել և չի հայտարարվել որևէ կարևոր տնտեսական պայմանավորվածության կամ քաղաքական համաձայնության մասին:

Ինչ նպատակ է հետապնդում մոսկովյան այցը՝ դժվար է ասել, սակայն, եթե հեռախոսազրույցից մի քանի օր հետո Հովիկ Աբրահամյանն այցելում է Մոսկվա, կնշանակի՝ Մեդվեդևը նրա հետ խոսելու այնպիսի բան ունի, կամ նա Մեդվեդևի հետ խոսելու այնպիսի բան ունի, որը հեռախոսով «ասելու չէր»: Չենք կարող բացառել նաև տարբերակը, որ Մոսկվայում Հովիկ Աբրահամյանին ընդունելու հարցում այնուամենայնիվ դեր է ունեցել նրա Ֆրանսիա կատարած այցը, որից հետո է միայն Մեդվեդևը համաձայնել ընդունել Աբրահամյանին:

Մոսկվայում Աբրահամյանն, իհարկե, քննարկելու շատ բաներ ունի, հարցը միայն այն է, թե այդ բաներից ինչքանն է պետությանը վերաբերելու և ինչքանն է վերաբերելու նրա անձնական բիզնես կամ քաղաքական հետաքրքրություններին, և հատկապես որ խմբի հարցերն է բարձրացնելու Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի վարչապետի առաջ: Պետք է նկատել, որ երկու պարագայում էլ իրավիճակը, իհարկե, բավական մտահոգիչ է, իհարկե՝ մի դեպքում Հայաստանի հասարակության համար, մյուս դեպքում՝ Հովիկ Աբրահամյանի:

Հայաստանի տնտեսությունը ամբողջապես մնացել է այն հույսին, որ Ռուսաստանում իրավիճակը կբարելավվի, և Հայաստանում էլ կհաջորդի որոշակի բարելավումը: Սակայն Ռուսաստանի տնտեսությանը, ըստ էության, նոր փորձություններ են սպասվում, և առաջին ազդակները եկել են Հունաստանի հանրաքվեից հետո՝ նավթի նոր գնանկում և ռուբլու նոր արժեզրկում: Իհարկե, միայն Հայաստանի տնտեսության վրա ուղղակիորեն թքած ունեցող մարդիկ կարող են այսօր մի ողջ տնտեսություն թողնել Ռուսաստանի հույսին՝ այն դեպքում, երբ առավել քան հստակ է, որ ՌԴ տնտեսությանն առաջիկա տարիներին լավ օրեր բացարձակապես չեն սպասվում, համենայնդեպս՝ քանի դեռ այդ երկրի ղեկին է միջազգային մեկուսացման թիրախ դարձած Պուտինը:

Միաժամանակ, սակայն, նորություն չէ, որ Հայաստանի իշխանության համար Հայաստանի տնտեսությունը միջոց է, ոչ թե նպատակ: Նպատակը անձնական տնտեսա-քաղաքական պլաններն են, իսկ տնտեսությունը՝ դրանք սպասարկելու միջոց: Եվ այս տեսանկյունից, Հայաստանի իշխանական համակարգի ներկայացուցիչները, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը այսօր, ըստ էության, Ռուսաստանից բացի՝ որևէ մեկի վրա հույս դնելու տարբերակ չունեն: Որովհետև միայն Ռուսաստանն է, որ նրանցից պահանջում է հավատարմություն կայսրությանը, այսինքն՝ գաղութային հավատարմություն: Մյուսները պահանջում են հավատարմություն արժեքներին, հավատարմություն քաղաքակրթությանը: Իսկ դա Հայաստանի իշխանությունների համար սպառնալիք է, ոչ թե հույս, որովհետև նրանք իրենց դիրքերն ու հարստությունը կուտակել են քաղաքակրթության հաշվին, ոչ թե դրա միջոցով:

 

 
Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan