Կույր աղջկան բռնաբարած անձը ձերբակալվել է և ընդունել մեղքը
Մոսկվայում կույր աղջկան թալանած և բռնաբարած տղամարդը ձերբակալվել է, նա ընդունել է մեղքը: Այդ մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ օրեր առաջ 27-ամյա աղջիկը, ով մանկուց տառապում է կուրությամբ, բռնաբարության զոհ է դարձել:
Տուժող աղջկան օգնել են տեղի բնակիչները, շտապ օգնություն են կանչել, ծանր վիճակում աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց:
