ԿԽՄկ-ի ներկայացուցիչներն այցելել են` Ադրբեջանում գերևարված հայ զինծառայողին
Ամիսներ առաջ` ադրբեջանական սահմանը հատած հայ զինծառայողին են այցելել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության անդամներն: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովայի տեղեկացմամբ` գերին և նրա մերձավորները` աշխատակիցների միջնորդությամբ տեղեկություններ են փոխանակել:
