Կյանքից հեռացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր առավոտյան 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայազգի գործարար և բարերարԼևոն Հայրապետյանը: Թաղեք ինձ ծնողներիս կողքին. Լևոն Հայրապետյանի վերջին ցանկությունը:
Հիշեցնենք, որ գործարարը մեղադրվում էր Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեջ։ Իզմեստևը ցմահ բանտարկված է մի քանի ծանր հանցագործությունների համար։ Ըստ նախաքննության, Հայրապետյանը խոստացել էր հիշյալ գումարի դիմաց հասնել Իզմեստևին մեղսագրվող հանցանքի թեթևացման։
2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ կասկածվող Լևոն Հայրապետյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր:
