1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կյանքն ինձ միշտ նվիրում է ամենալավերին.Տաթև Սարգսյան

Life.panorama.am-ը գրում է, որ  զրուցել է դերասանուհի Տաթեւ Սարգսյանի հետ, ով կիսվել է հեռուստատեսային ստեղծված դադարի պատճառների, իր եւ Նիկոլայ Եղիազարյանի ընկերության ու կյանքի գլխավոր դերի՝ սպասված ամուսնության մասին:


Տաթեւ, արդեն որքան ժամանակ է, ինչ հեռուստատեսային ոչ մի նախագծերում ու ֆիլմերում Ձեզ չենք տեսնում: Հետաքրքիր է` ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը, դադարի պատճառները որո՞նք են:


- Նախ ասեմ, որ ես այդպես էլ չսովորեցի, թե ինչպես է պետք թվացյալ անմիջականություն, մտերմություն ու ջերմություն ցուցաբերել այն մարդկանց հանդեպ, որոնց հետ պարտադիր պետք է լավ հարաբերություններ ունենալ, ովքեր քեզ կապահովեն լավ աշխատանքով: Ինձ դուր են գալիս այն մարդիկ, ում նկատմամբ ձգողական ուժ եմ զգում, եւ եթե կարող եմ ինձ ապահովել պարզ մարդկային շփումով, ապա սիրով դա կանեմ, հակառակ դեպքում, ինձ նեղություն չեմ տա մեկ այլ կերպարի վերածվել: Գիտեք, խնդիրը նրանում չէ, որ կան կարդիկ, ովքեր հմտացած տպավորություն են թողնում իբր թե խելագարվում են քեզ համար, հարգում ու պաշտում են քեզ, խնդիրն այն է, որ նման կեղծ վերաբերմունքը տվյալ մարդկանց դուր է գալիս: Ես դա անվանում եմ փոխադարձ կապիկություն, այո, սա արտահայտվելով փոքր-ինչ անկեղծ գտնվեցի, բայց դա իսկապես անտանելի է, ռուսերեն ասած՝ «Меня выворачивает на изнанку от лицемерия и вылизывания»: Իհարկե, էկրաններից ժամանակավոր անհետանալը կապված է նաեւ անձնական կյանքս դասավորելու եւ այդ փուլում կայանալու հետ: Այս շրջանում «խաղում եմ» գլխավոր դերս:


Կցանկանայի իմանալ նաեւ, թե այս շրջանում ուրիշ ի՞նչով եք զբաղված:


-       Իհարկե, կան այլ զբաղվածություններ, որոնց մասին ժամանակ անց կկիսվեմ: Նման կերպ արտահայտվելս ինտրիգ ապահովելու պատճառ չունի, ուղղակի դեռ չեմ կարող այդ ամենի մասին խոսել, միաժամանակ վստահ եմ, որ ամենը կստացվի գեղեցիկ, այնպես, ինչպես պատկերացրել եմ:


Դերասանի մասնագիտությունն ընտրած մարդկանց երազանքն է աշխատել թատրոնում. Դուք նման երազանք ունե՞ք կամ գուցե արդեն աշխատանքներ կան այդ ուղղությամբ:


-Ցանկություն ունեմ անդադար զարգանալու եւ կայուն լինելու բոլոր առումներով: Այստեղից հետեւություն, որ թատրոնը եւս չի կարող իմ կողմից անտեսվել: Երբ դեռ Երվանդ Ենգիբարյանը ողջ էր, Ստանիսլավսկու թատրոնում հանդիպում էի նրա եւ Իռա Հարությունյանի հետ ու երկար խոսում էինք այդ թատրոն ընդունվելուս մասին: Նպատակներ կային, նրանք իրենց փորձով էին կիսվում, փոխանցում այն ամենն, ինչ ինձ համար կարեւոր էր, որոնք հետք թողեցին իմ մեջ մինչ օրս: Հիշում եմ, հենց նրանց օգնությամբ հաղթահարեցի Ալեքսանդր Գրիգորյանի հետ հարցազրույցի վախը: Գիտեմ, որ բավականին դրական արձագանքի էի արժանացել, իսկ ժամանակ անց եղավ այն, ինչ եղավ… Այդ դեպքերից հետո Ստանիսլավսկու թատրոն չեմ այցելել:


Տաթեւ, հեռուստադիտողը Ձեզ տեսել է հիմնականում ազատամիտ, ինքնավստահ աղջկա կերպարներում (եթե հաշվի չառնենք այն, որ սերիալներից մեկում Ձեր կերպարը դրական դարձավ). հետաքրքիր է` կերպարների առումով խտրականություններ դնո՞ւմ եք եւ կա՞ն դերեր, որի մասին թաքուն մտածում եք:


- Առաջարկվող կերպարներից երբեք չեմ նեղացել կամ ընկճվել, հրաժարվելու աստիճան երբեք չի հասել: Ախր, բացահայտում ու բացահայտվում ես, այն, ինչ քոնը չէ, քեզ հարազատ ես դարձնում եւ ինքդ քեզ վրա զարմանում ես, որ ստացվեց: Այդ ամբողջ ընթացքը մի հետաքրքիր խաղ է: Ես նույնիսկ կարոտում եմ այն խենթ ու խելառին, նրա մեջ ախր ուրիշ եռանդ կար, նա մեկն էր, ով ուղղակի սիրո կարիք ուներ: Ես շատ սիրով եմ ընդունել բացասական կերպարները եւ երբեւէ չեմ վախենա դա կրկնել: Իսկ ոչ թաքուն մտածում եմ մի դերի մասին, որը տակն ու վրա կանի գրեթե յուրաքանչյուրի աշխարհը, դեր, որը կստիպի պարտվել բանականությանը, կհասցնի հեռվում պահված բոլոր երազանքներին, որոնք թվացյալ ձախողված էին, բայց դեռ տեղ ունեն երկրորդ շունչ ստանալու համար: Երբեմն մեր սրտին անհրաժեշտ են լինում յուրահատուկ ակնթարթներ ու հենց այդ ակնթարթներն են հիմք հանդիսանում նորաստեղծ նպատակիս՝ սցենարը արդեն գրվում է:


Մի փոքր կմանրամասնե՞ք այդ ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը:


- Խոսքը գեղարվեստական ֆիլմի մասին է, բայց խմորման փուլում ենք դեռեւս, երբ մի փոքր հստակեցում լինի, խոստանում եմ պատմել այդ մասին, իսկ առայժմ թույլ տվեք չբացել փակագծերը:


Այսօր մեծ տարածում ունեն սիթքոմները, կցանկանայի՞ք ինքներդ Ձեզ փորձել կատագերկական ժանրում:


-Երբ խաղում էի «Հարզաատ թշնամի» հեռուստասերիալում, ինձ այնքան թեթեւ ու հաճելի էի զգում Օլգայի թեթեւսոլիկ կերպարում: Ինչ մտքին էր, դա լեզվին, կենսուրախ, ժպտերես, միշտ բարձր տրամադրությամբ: Փոքրիկ քայլ արել եմ, բայց լիաթոք ծիծաղեցնելն արդյոք կստացվի՞: Ստացվելու արդյունքից չեմ կարող խոսել, բայց փորձելու ցանկությունը չեմ բացառում:


Տաթեւ, գիտեմ, որ այս ոլորտից ընկերներ ունեք, հատկապես Նիկոլայի եւ Ձեր մտերմությունը բավականին քննարկվեց: Շատերի կարծիքով տարբեր սեռերի միջեւ ընկերություն հնարավոր չէ, որին վստահ եմ կհակադրվեք, այս առումով կցանկանայի լսել Ձեր տեսակետը:


-       Ճիշտ կռահեցիք՝ կհակադրվեմ: Դրա գլխավոր պատճառն այն է, որ իմ աշխարհընկալման վրա իր մեծ ազդեցությունը թողել է Երեւանից հեռու բնակվելս: Հետեւաբար ընկերության վերաբերյալ շարքով-կարգով գծագրած պատկերացումներ երբեւէ չեմ ունեցել: Ընկերությունն իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում, անկախ սեռից: Նիկոլայն իմ այն ընկերն է, ով ինձ անմնացորդ է նվիրված եւ դա փոխադարձ է: Մենք միմյանց համար տան անդամ ենք, այլ ոչ թե ուղղակի ընկերներ, մեզ մտերմացրեց մեկս մյուսի ներսը թափանցելու ունակությունն, ապրումներով պարզ կիսվելու եւ անկաշկանդ խորհրդակցելու ցանկությունը: Անգամ նշանածս, մեր մտերմությունը տեսնելիս, զուտ կենաց խմեց՝ միշտ մնալ այդպես օրինակելի ընկերներ: Այնպես որ, խանգարող հանգամանքների դեպքում չեմ կարծում համաձայներ շարունակեինք մեր շփումը: Առհասարակ, ընկերության վերաբերյալ կարող եմ շատ երկար խոսել, ինձ մոտ այս առումով տարիքային սահմանափակում եւս չկա: Իռա Հարությունյանի հետ եւս մնացինք միմյանց համար հոգատար եւ սրտացավ մարդիկ: Կյանքն ինձ միշտ նվիրում է ամենալավերին՝ զերծ պահելով նրանցից, ովքեր իսկզբանե չպետք է լինեին: Կան մարդիկ, ովքեր գալիս են հավերժ մնալու համար, շատ կարեւոր է, որ անձնական կյանքից ու ընտանիքի անդամներից բացի կարող ես որեւէ մեկին կոչել կյանքիդ կարեւորագույններից: Ինչպես ասում էր Վազգեն Մնացականյանն՝ «Անընկեր մարդը նման է այն աղբյուրին, որից ոչ ոք ջուր չի խմում: Բխում է իր համար ու ոչ ինքն է ուրիշի ծարավը կոտրում, ոչ ուրիշն է խնամքով դեն քշում մամուռներն ու մի օր էլ խեղդվում է ինքն իր մեջ»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan