ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ. ԱՆՄԱՀՆԵՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ.ԱՐԱՄԱՅԻՍ ԳԵՂԱՄԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐԵԼ ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
ԱՅՍ ՏՈՂԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍ
ԱՐԱՄԱՅԻՍ ԳԵՂԱՄԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ

ԱՆՄԱՀՆԵՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ
Աշուն էր, դեղնաթույր ու հրկեզ,
Փողոցում քամին էր շաչում,
Կոտրում էր պատուհան ու տանիք,
Այրվում էր դաշտերը ցորյան։
Ռումբերի զարկ էր, մահագոչ,
Արցախն էր, սևաթույր հագել,
Լսվում էր մանկան լաց ու ճիչ,
Դրսում արկերի զարկ էր։
Հերոսներ խիզախ, առնացի,
Դուք ելաք ահեղ պայքարի ,
Պահեցիք հողը հարազատ,
Մասունքված քաջեր արիացի։
Դուք դարձաք դաշտի կակաչներ,
Խիզախներ հայոց աշխարհի,
Կապտաթույր երկինքը տաղ հյուսեց,
Վշտերից հողը ճաք տվեց...
Խոնարհումս մարտի դաշտում ընկած հերոսներին


Նարեկ Պապոնց
