ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.ԷԴԳԱՐ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ.«ԱՆՊԱՐՏ ՀԵՐՈՍՆԵՐ»՚ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ
NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐԵԼ
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
ԱՅՍ ՏՈՂԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍ
ԷԴԳԱՐ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻՆ

ԱՆՊԱՐՏ ՀԵՐՈՍՆԵՐ
Կարմիր ներկվեցին ցորյան հասկերը,
Արտի մեջ լորը ձագին կորցրեց,
Մրուր էր չորս դին, արյան մեծ ծով էր,
Վառոդի հոտն էր շուրջը տարածվել։
Շանթարկում էին կայծակի նման,
Հերոսներն հայոց արյան մեծ դաշտում,
Խոցվում էր գունդը անգո թշնամու
Տապալվում էին Բելերն անարգու։
Սեգ Հայաստանի անվախ կտրիճներ,
Հայկավանդ երկրի քաջազուն այրեր,
Դուք երկինք ելաք ինչպես փարոսներ,
Հանուն հայրենի սուրբ հաղորդության։
Ընկաք կտրիճներ, ընկաք քաջաբար,
Նահատակվեցիք, մարտիրոսվեցիք,
Հայոց երկնազարկ անպարտ արծիվներ...


Խոնարհումս մարտի դաշտում անձնվիրաբար նահատակված քաջարի հերոսներին.
Նարեկ Պապոնց
