ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.ԳՆԱՑԻՐ ԵՐԿԻՆՔ, ՈՐ ՀՍԿԵՍ ՔՈՒՆԸ ՄԵՐ ՍՈՒՐԲ ՄԱՅՐԵՐԻ .ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ
NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐԵԼ ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
ԱՅՍ ՏՈՂԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍ
ԳՐԻԳՈՐ ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆԻՆ

ԳՆԱՑԻՐ ԵՐԿԻՆՔ, ՈՐ ՀՍԿԵՍ ԽԱՂԱՂ
ՄԵՐ ՍՈՒՐԲ ՄԱՅՐԵՐԻ
Բարության լույսն էր թևածում,
Անհայտ,անտունի աշխարհում,
Բարության ճախրանքն է թևում,
Քո սրտի անափ օվկիանում։
Կամավոր մեկնեցիր ռազմի դաշտ,
Կամավոր դարձար քաջ ռազմիկ,
Ռազմաշունչ հոգով կերտեցիր,
Մի նոր փառահեղ հուշարձան։
Քարեսիրտ հագան լեռները,
Կարմիր ներկվեցին դաշտ ու ձոր,
Լալիս էր հողը Հայկավանդ,
Տքնում ցավերից վշտահար։
Հայրենիք ռազմագոչ իմ երկիր,
Ներկվեց դաշտերդ սուրբ արյամբ,
Եվ հավերժացան մարտիկներ արանց,
Ծավի երկինքը սրբացավ...




Խոնարհումս անմահ հերոսներին
Նարեկ Պապոնց
