ԿԸՀ անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ դադարեցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Օհանյանի լիազորությունները:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նման որոշման համար հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը, այն է՝ ԿԸՀ անդամի պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմումը:
Նշենք, որ Տաթեւիկ Օհանյանը ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել 2011թ. հուլիսի 13-ին՝ հինգ տարի ժամկետով: Այսինքն նրա լիազորությունները դադարեցվել են մեկ տարի շուտ:
