ԿԸՀ-ին 30 մլն դրամ կհատկացվի ՝ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների համար
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման համար գումար հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Այսպիսով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 30 մլն դրամ՝ ապրիլի 2-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական սարքերի ստացման, պահեստավորման, պահեստային տարածքում դրանց կոմպլեկտավորման, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներ և հետպահեստային տարածք տեղափոխման, պահեստային տարածքում սարքերի տեխնիկական սպասարկման աշխատանքները կատարելու նպատակով
