Լ. Տեր-Պետրոսյան-Բակո Սահակյան հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել. Դավիթ Բաբայան
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման վերաբերյալ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԼՂ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը: Առաջին նախագահը հանդիպում էր նախաձեռնել նաև Սերժ Սարգսյանի հետ, ապա իր վերջին հարցազրույցում բացատրել, թե ինքը պայմանավորվածություն ունի հանդիպելու նաև Բակո Սահակյանի հետ: Այս առնչությամբ Դավիթ Բաբայանն ասաց, որ դեռևս չի կարող ասել՝ երբ կլինի հանդիպումը, որտեղ, ինչ պայմաններում, բայց նշեց, որ «պայմանավորվածություն եղել է, բայց հենց մանրամասները լինեն՝ տեղյակ կպահենք»:
