Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում, ինչու է գործը հասել կրակոցներին
Կեսգիշերին կրակոցներ են հնչել Արագածոտնի Արագածավան գյուղում, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշված գյուղ են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը` Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանի գլլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածներն են Արտյոմ Սասունի Խամոյանը եւ Վարդգես Հայկի Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի եղբոր որդին է:
Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապինյանը Fnews.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ գյուղում այս պային լարված իրավիճակ է. «Ամեն ինչ իրար է խառնվել, չենք հասկանում ինչու պետք է նման բան տեղի ունենար: Բոլորս ապշած ենք փորձում են սթափվել բայց չի ստացվում»,-ասաց գյուղապետը: Գյուղապետն ասաց, որ գյուղում խոսում են, որ միջադեպի հիմնական պատճառը խոտի դեզն է եղել. «Ասում են, որ վիճաբանությունն առաջացել է խոտի դեզի պատճառով: Նախնական տեղեկությունների համաձայն` սպանվածներ Արտյոմն ու Վարդգեսը, և վիրավոր Արմանը, Սեդրակին մեղադրել են, որ նախօրեին այրել է դեզը: Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ Սեդրակը մտել է տուն, բերել զենքը եւ կրակոցներ արձակել»,-պատմեց գյուղապետը:
Ըստ գյուղպաետի ամբողջ գիշերը գյուղը արթուն է եղել. «Փորձում էինք օգնություն ցուցաբերել, վիրավորների հարազատներին հանդարտեցնել, որ նոր մեկ այլ ողբերգություն տեղի չունենար: Այն էլ մինչև հիվանդանոց հասցրեցինք երկուսը` Արտյոմն ու Վարդգեսը մահացան, Արմանն էլ այս պահին հիվանդանցում է»: Թալինի բժշկական կենբտրոնից էլ տեղեկացրեցին, որ հիվանդի վիճակը ծանր է. «Ճիշտն ասաց այլ տեղեկություններ չենք կարող տալ, միայն կասենք, որ վիճակը ծայրահեղ ծանր է»:
Այս պահին գյուղում դեռ շարունակվում է լարված իրավիճակը: Ի դեպ կրակոցների հետևանքով մահածացածներից մեկի եղբայրն այսօր ժամը 2.30 մի խումբ անձանց հետ հրկիզել է ոմն Համլետ Դ.-ի հացի փուռը, 5 մեքենաներ, հրդեհի հետևանքով այրվել է նաև գյուղացիներից մեկի խոտի դեզը:
